«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Անկարայի մերձավորարևելյան տեխնիկական համալսարանի (METU) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն բոլոր ֆակուլտետների ակադեմիական համակարգողների, ինչպես նաև ուսումնական գործընթացով զբաղվող վարչական կազմի համար` 2024 թ. մայիսի 13-17-ը 1 շաբաթ ժամկետով վերապատրաստման մասնակցելու համար:
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար անցնել հետևյալ հղումով՝ http://staffmobility.eu/staffweek/enhancing-international-collaboration։
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե` lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. մարտի 29-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը վարչական կազմի համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. շարժունության համաձայնագիր վերապատրաստման նպատակով (Staff Mobility Agreement for Training) (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
4. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան