Այս տարի արդեն չորրորդ անգամ կանցկացվի «SustainMV» կայունության ամառային դպրոցը։ Վերջին երեք տարիներին դպրոցն առցանց ձևաչափով ընդունել է ավելի քան 620 մասնակիցների և մոտ 60 մասնակիցների՝ անցանց ձևաչափով:
Դպրոցի շրջանակում 40 բանախոսներ ներկայացրել են իրենց գիտական տեսակետները կայունության վերաբերյալ: «SustainMV»-ի գլխավոր թեման է կայունությունը զբոսաշրջության, վերականգնվող էներգիայի, թվային և տեխնոլոգիական նորարարությունների, վերամշակման և թափոնների կառավարման, էկոհամակարգերի և սոցիալական կայունության ոլորտներում՝ ցուցադրելով կայուն ապագայի համար գիտության և կրթության ընձեռած հնարավորությունները:
«SustainMV»-ն կանցկացվի ս․թ․ սեպտեմբերի 3-13-ը, ինչին կնախորդի թեմայի վերաբերյալ եռօրյա առցանց ներածությունը, որը կանցկացվի օգոստոսի 27-29:
Մանրամասն տեղեկություններ հնարավոր է գտնել կից տեղեկատվական թերթիկում կամ այցելելով հետևյալ կայքէջ՝ https://sustainmv.de/: