Ս․թ․ ապրիլի 17-ից կմեկնարկի «Փայթն փաթեթի կիրառությունները բիզնես անալիտիկայի խնդիրների համար» խորագրով անվճար դասընթացը, որին մասնակցելու հնարավորություն ունեն ԵՊՀ ուսանողները, դասախոսները և հետազոտողները։
ԵՊՀ բիզնես ինկուբատորի, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի համատեղ նախաձեռնությամբ անցկացվող դասընթացը կվարի Բիզնես ինկուբատորի տնօրեն Ռուբեն Գևորգյանը։
Դասընթացը կանցկացվի շաբաթական երեք օր։ Այն հնարավորություն կընձեռի մասնակիցներին ծանոթանալու «Փայթն» ծրագրային փաթեթի բիզնես լուծումների հիմունքներին։ Այս ունակություններն օգտակար կլինեն գիտական գաղափարների առևտրայնացման գործընթացների համար։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ս․թ․ ապրիլի 15-ը՝ լրացնելով հետևյալ ձևաթուղթը։
Կից՝ դասընթացի ամփոփ նկարագիրը։
Հավելյալ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (+374 60) 710 680 կամ (+374 41) 804 461 հեռախոսահամարով։