Զաարլանդի համալսարանը (Գերմանիա) «Էրազմուս+» ծրագրի շրջանակում տրամադրում է կրթաթոշակ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի (մասնագիտացում՝ քիմիական/օրգանական սինթեզ, էլեկտրոքիմիա) և կենսաբանության ֆակուլտետի (մասնագիտացում՝ կենսաբանական վերլուծություն) ասպիրանտների համար մինչև 1 ամիս ժամկետով՝ 2024/2025 ուստարվա երկրորդ կիսամյակում հետազոտական աշխատանք կատարելու նպատակով։
Կրթաթոշակը կազմում է օրական 70 եվրո՝ մինչև 14-րդ օրը, 50 եվրո՝ 14-րդ օրվանից մինչև 30-րդ օրը: Ավիատոմսերի գումարը փոխհատուցվում է 530 եվրոյի չափով:
Գերմաներենի և/կամ անգլերենի իմացության առնվազն B2 մակարդակը պարտադիր է:
Համալսարանի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար անցնել հետևյալ հղումով՝ https://www.uni-saarland.de/en/home.html:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 21-ը:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. դիպլոմ,
4. հետազոտական աշխատանքի համառոտ նկարագիր/պլան,
5. տեղեկանք աշխատավայրից/ուսման վայրից,
6. հրավեր Զաարլանդի համալսարանի պրոֆեսորի կողմից:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին։
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան