Մեկնարկել է ԵՊՀ 2024-2025 ուստարվա ներքին գիտակրթական դրամաշնորհների ֆինանսավորման մրցույթը, որի նպատակն է՝
- խթանել գիտական խմբերի գործունեությունը,
- նպաստել գիտական խմբերի երիտասարդացմանը,
- գիտական ու գիտամանկավարժական գործունեության մեջ ներգրավել ԵՊՀ աշխատակիցներին, օտարերկրյա բարձր վարկանիշ ունեցող գործընկերներին,
- խթանել կրթական ծրագրերի և առարկաների բարելավման գործընթացը,
- ԵՊՀ մասնագիտական կրթական ծրագրերի բովանդակային բարելավման ու միջազգային չափորոշիչներին համապատասխանեցման գործընթացներում ներգրավել ԵՊՀ օտարերկրյա գործընկերներին,
- խթանել ներքին գիտակրթական համագործակցությունն ու միջգիտակարգային ոլորտների զարգացումը ԵՊՀ-ում:
2024-2025 ուստարվա մրցութային կարգով դրամաշնորհային ֆինանսավորման անվանակարգերն են՝ «Ֆիզիկամաթեմատիկական», «Հասարակագիտական», «Հայագիտական ու հումանիտար գիտություններ» և «Միջգիտակարգային» (յուրաքանչյուր անվանակարգի համար՝ երկուական դրամաշնորհ):
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս․թ․ մայիսի 1-ն է:
Հայտերի ընդունման ընթացակարգին և խմբի անդամներին ներկայացվող պահանջներին առավել մանրամասն հնարավոր է ծանոթանալ այստեղ:
Կոնտակտներ
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ գիտական քաղաքականության վարչություն (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 617 սենյակ)։
Հեռ․` (+374 60) 710 185, (ներքին՝ 11-85)