Սիրելի՛ ուսանողներ,
Ս․թ. հունիսի 8-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 223 լսարանում կանցկացվի ԵՊՀ ուսանողական մաթեմատիկական օլիմպիադան:
Օլիմպիադային մասնակցելու հնարավորություն ունեն ՀՀ բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները:
ԵՊՀ բակալավրիատի լավագույն արդյունքներ գրանցած 4 ուսանողների համար՝ որպես Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչներ, նախատեսված է մասնակցություն «IMC» միջազգային օլիմպիադային։ Օլիմպիադայի շրջանակում լավագույնը ճանաչված այլ բուհերի 4 ուսանողներ կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով։
Օլիմպիադային մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել` անցնելով հետևյալ հղումով։