«Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակը, Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ, իրականացնում է «Մեծահասակների ուսումնառության և կրթության հետազոտահեն համաժողով» նախաձեռնությունը, որի շրջանակում հայտարարում է սահմանված ուղղություններով հետազոտությունների մրցույթ ԵՊՀ դասախոսների (հետազոտողների) և ուսանողների շրջանում։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս. թ. ապրիլի 5-ը՝ ժամը 18։00-ն։
Մրցույթի պայմաններին ավելի մանրամասն հնարավոր է ծանոթանալ այստեղ։
Հետազոտությունն իրականացնելու համար դիմելու հնարավորություն ունեն նախկինում հետազոտական փորձ ունեցող ԵՊՀ դասախոսները/հետազոտողները մինչև 3-հոգանոց ուսանողական խմբով (1 դասախոս/հետազոտող + 1 ուսանող, 1 դասախոս/ հետազոտող + 2 ուսանող, 1 դասախոս/հետազոտող + 3 ուսանող)՝ ներկայացնելով լրացված հայտադիմումը։ Խմբում կարող են ընդգրկված լինել բակալավրիատի 3-րդ կուրսի, մագիստրատուրայի 1-ին կուրսի և/կամ հեռակա 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներ՝ ստորև նշված ֆակուլտետներից/բաժիններից․
1․ սոցիոլոգիա
2․ տնտեսագիտություն (ֆինանսներ)
3․ մաթեմատիկա (ֆինանսական մաթեմատիկա, կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն)
3․ իրավագիտություն
4․ պատմություն (մշակութաբանություն/ազգագրություն)
5․ միջազգային հարաբերություններ (հանրային (պետական) կառավարում,
հանրային (պետական) քաղաքականություն)
6․ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
7․ բանասիրություն
8․ քաղաքագիտություն
9․ ժուռնալիստիկա
10. փիլիսոփայություն և հոգեբանություն։
Բոլոր հետաքրքրվողները հնարավորություն ունեն մասնակցելու մրցույթին՝ լրացնելով հետևյալ հայտադիմումը և ուղարկելով այն asryan@dvv-international.am և postgraduate@ysu.am էլեկտրոնային հասցեներին մինչև սույն թվականի ապրիլի 5-ը, ժամը՝ 18։00-ն։ Ավելի ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։
Հարցերի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել կազմակերպական թիմի հետ asryan@dvv-international.am և postgraduate@ysu.am էլեկտրոնային հասցեների միջոցով։