10.00 - 11.00
Մասնակիցների գրանցում
10.30 - 11.00
ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակ
Իրավաբանների միջազգային միության պատվիրակության ընդունելություն
11.00 - 11.15
ԵՊՀ գիտական նիստերի դահլիճ
Բացման խոսք
Գագիկ Սերգեյի Ղազինյան,
ի.գ.դ., պրոֆեսոր,
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան
Ողջույնի և շնորհավորական ուղերձներ
11.15-12.00
Հովհաննես Վահագնի Հովհաննիսյան,
պ.գ.դ., դոցենտ,
ԵՊՀ ռեկտոր
Անդրեյ Ադամի Տրեբկով,
ի.գ.թ., ՌԴ վաստակավոր իրավաբան,
Իրավաբանների միջազգային միության նախագահ
Ալեքսանդր Կարոյի Աբրամով,
Իրավաբանների միջազգային միության նախագահի առաջին տեղակալ
Լյուդմիլա Վյաչեսլավի Նոսովա,
Իրավաբանների միջազգային միության նախագահի տեղակալ
Կոնստանտին Վալերիի Ռեբեց,
Իրավաբանների միջազգային միության համակարգող խորհրդի գործադիր քարտուղար
Պարախատ Այթնիյազի Այթնիյազով,
Ուզբեկստանի դատավորների ասոցիացիայի կենտրոնական մարմնի անդամ, Իրավաբանների միջազգային միության համակարգող խորհրդի անդամ, Կարակալպակստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան
Զեկույցներ
12.00-12.20
«Իրավաբանական կրթության ճարտարապետությունը 21-րդ դարում. Օ.Ե. Կուտաֆինի անվան համալսարանի կոնցեպտը»
Զեկուցող՝ Իննա Վլադիմիրի Երշովա,
ի.գ.դ., պրոֆեսոր,
Մոսկվայի Օ. Ե. Կուտաֆինի անվան պետական համալսարանի պրոռեկտոր, ՌԴ վաստակավոր իրավաբան
12.20-12.40
«Իրավաբանական կրթության զարգացման մարտահրավերները և զարգացման ուղիները ՀՀ-ում»
Զեկուցող՝ Աննա Ռազմիկի Մարգարյան,
ի.գ.դ., պրոֆեսոր,
Երևանի պետական համալսարանի քրեական իրավունքի ամբիոն
12.40-13.00
«ՀՀ Սահմանադրության ‹‹ինքնապաշտպանության›› կառուցակարգերի մասին»
Զեկուցող՝ Ռուզաննա Խաչիկի Հակոբյան,
ի.գ.դ., դոցենտ,
Գավառի պետական համալսարանի ռեկտոր
13.00-14.00
Սուրճի և ճաշի ընդմիջում
14.00-14.20
«Համակարգման՝ որպես կառավարման մեթոդի գիտական հիմունքների էվոլյուցիան»
Զեկուցող՝ Գևորգ Բալաբեկի Դանիելյան,
ի.գ.դ., պրոֆեսոր,
Երևանի պետական համալսարանի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ
14.20-14.40
«Խորհրդարանական վերահսկողության ձևերի սահմանափակման հիմնահարցը Երրորդ հանրապետության խորհրդարանական կանոնակարգերում»
Զեկուցող՝ Արթուր Գրիշայի Վաղարշյան,
ի.գ.դ., պրոֆեսոր,
ՀՀ Սահանադրական դատարանի դատավոր, Երևանի պետական համալսարանի Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոն
14.40-15.00
«ՀՀ քաղաքացիական օրենսդրության զարգացման ուղղություններն ու հեռանկարները»
Զեկուցող՝ Արմեն Մերուժանի Հայկյանց,
ի.գ.դ., պրոֆեսոր,
Երևանի պետական համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ
15.00-15.20
«ՌԴ քաղաքացիական իրավունքում թույլ կողմի պաշտպանության սկզբունքի իրացման արդի միտումները լիզինգի պայմանագրի օրինակով»
Զեկուցող՝ Ալեքսեյ Վյաչեսլավի Աշչաուլով,
ի.գ.թ.,
«Արբիտր» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, Իրավաբանների միջազգային միության նախագահի տեղեկատվական քաղաքականության հարցերով օգնական
15.20-15.40
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի քաղաքացիադատավարական առանձնահատկությունները ՀՀ իրավական համակարգում»
Զեկուցող՝ Վահե Վաղինակի Հովհաննիսյան,
ի.գ.դ., պրոֆեսոր,
Երևանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ
15.40-16.00
«Ոչ իրավաչափ վարքագծի արգելքը քրեական դատավարությունում»
Զեկուցող՝ Սամվել Աղվանի Դիլբանդյան,
ի.գ.դ., պրոֆեսոր,
Երևանի պետական համալսարանի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ
16.00-16.20
Միջոցառման ամփոփում