Երևանի պետական համալսարանը և ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում են «RREPS-23» և «Մեղրի-23» խորագրերով համատեղ գիտաժողով, որը կանցկացվի ս.թ. սեպտեմբերի 18-22-ը Ծաղկաձորում:
Երիտասարդ մասնագետները հնարավորություն կունենան մասնակցելու նաև Գ. Ա. Ասկարյանի անվան միջազգային գիտական դպրոցին, որտեղ դասախոսելու են ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրից հրավիրված հանրաճանաչ գիտնականներ: Միջազգային դպրոցն անցկացվելու է ս.թ. սեպտեմբերի 23-ից 27-ը Մեղրիում։
Մանրամասները՝ այստեղ: