Ռուսերենը Հայաստանում. մարտահրավերներ և հեռանկարներ
-
Ռուսերենը Հայաստանում. մարտահրավերներ և հեռանկարներ
-
Ս.թ. հոկտեմբերի 26-27-ը Երևանի պետական համալսարանում կկայանա «Ռուսերենը Հայաստանում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովը, որը նվիրված է ԱՊՀ երկրներում Ռուսաց լեզվի տարվան և ԵՊՀ ռուսական կենտրոնի հիմնադրման 15-ամյակին:
Գիտաժողովի հիմնական նպատակն է ամրապնդել և ընդլայնել ռուսերենի առաջատար մասնագետների միջև գիտական կապերը, աջակցել նոր գիտելիքների և ժամանակակից գիտամեթոդական տեղեկությունների փոխանակմանը, ինչպես նաև նպաստել ռուսերենի ուսուցման և դասավանդման զարգացմանը, քննարկել ռուս լեզվաբանության, ռուս գրականության տեսության, թարգմանության տեսական և գործնական արդի հիմնախնդիրները և ներկայացնել ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման ավանդական և նորարարական մեթոդները:
Գիտաժողովին առցանց և անցանց ձևաչափերով կմասնակցեն 100-ից ավելի առաջատար լեզվաբան-հետազոտողներ, բուհերի և դպրոցների ռուսերենի մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Չինաստանից, Սլովակիայից, Բուլղարիայից, Լեհաստանից, Բելառուսից, Վրաստանից և Ղրղզստանից:
Գիտաժողովի աշխատանքը կկազմակերպվի մի քանի ուղղությամբ՝
Գիտաժողովի բացումը տեղի կունենա ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում: