Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում
-
Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում
-
Գիտաժողովի նպատակն է քննարկել հիդրոօդերևութաբանության, շրջակա միջավայրի մոնիթորինգի և էկոլոգիական անվտանգության ապահովման բնագավառում հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների զարգացման ձեռքբերումներն ու հեռանկարները, բացահայտել և վերհանել հանրապետության հիդրոօդերևութաբանության ոլորտում ծառացած գերակա խնդիրները, զարգացման օրինաչափությունները և հեռանկարները, գնահատել վերջինիս դերը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում, վերլուծել և գնահատել շրջակա միջավայրի արդի վիճակը, կլիմայի փոփոխության հիմնահարցերը:
Գիտաժողովի շրջանակում կքննարկվեն նաև ժամանակակից հասարակության զարգացման և էկոհամակարգի իրավական կարգավորման տնտեսակառավարման հիմնախնդիրները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական և հիդրոօդերևութաբանական կրթության խնդիրները:
Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝
Գիտաժողովի լեզուն՝ հայերեն։
Գիտաժողովի անցկացման ձևաչափը՝ առկա։
Գիտաժողովի անցկացմանը վայրը՝ Երևանի պետական համալսարան, Պալեանների անվան դահլիճ (ՀՀ, ք․ Երևան)։
Գիտաժողովի նյութերի հրապարակում։ Գիտաժողովի ավարտից հետո կհրապարակվեն գրախոսված զեկուցումները՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով։
Կոնտակտներ
Հեռ․՝ (+374 41) 100 798
Էլհասցե՝ vmargaryan@ysu.am