«Քիմիայի մոլ» գիտության դպրոց
-
«Քիմիայի մոլ» գիտության դպրոց
-
Ս.թ. հունիսի 6-9 ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նախաձեռնությամբ կանցկացվի «Քիմիայի մոլ» գիտության դպրոցը։
Գիտության դպրոցի շրջանակում հյուրընկալվելու են տարբեր երկրների՝ միջազգային ճանաչում ունեցող առաջատար մասնագետներ, որոնք դասախոսություններ կկարդան քիմիայի տարբեր բնագավառների վերաբերյալ և խորհրդատվություն կտան քիմիայի ժամանակակից ու խոստումնալից ուղղությունների մասին:
Այս միջոցառումը նախատեսված է երիտասարդ գիտնականների, ասպիրանտների, մագիստրատուրայի և բակալավրիատի ուսանողների, ինչպես նաև ավագ դպրոցի աշակերտների համար:
Հրավիրյալ պրոֆեսորների թիվը՝ 12-16:
Թիրախային ունկնդիրների թիվը՝ 60-80: