Մարաքեշ 2022–Երևան 2023/2024
Մարաքեշ 2022–Երևան 2023/2024
Ս․թ․ մարտի 22-ին՝ ժամը 13։00-ին, ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնի կոնֆերանս դահլիճում (ԵՊՀ 7-րդ մասնաշենք, 6-րդ հարկ) կկայանա «Մարաքեշ 2022–Երևան 2023/2024․ մեծահասակների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) գլոբալ և լոկալ միտումներ» նախագծի ամփոփիչ համաժողովը։
Համաժողովը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ։
Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://shorturl.at/gizGP:
«Մարաքեշ 2022–Երևան 2023/2024․ ՄՈՒԿ գլոբալ և լոկալ միտումներ» նախաձեռնության շրջանակում 2023 թ․ անցկացված բաց մրցույթի արդյունքում ընտրված ԵՊՀ 10 ֆակուլտետների դասախոսներից և ուսանողներից ձևավորվել են հետազոտական 5 խմբեր։ Նրանք ուսումնասիրել են «Մարաքեշի գործողությունների շրջանակ»-ում ներառված թեմատիկ այնպիսի խնդիրներ, որոնք կարևոր նշանակություն ունեն ՀՀ-ում մեծահասակների ուսումնառության և կրթության զարգացման տեսանկյունից։ Նրանց ուսումնասիրության տիրույթում են եղել նաև հետևյալ թեմաները՝
Նախագծի վերաբերյալ այլ մանրամասների հնարավոր է ծանոթանալ այստեղ: