
Տնտեսության գլոբալ փոխակերպումները. մարտահրավերներ, հնարավորություններ, հեռանկարներ
-
Տնտեսության գլոբալ փոխակերպումները. մարտահրավերներ, հնարավորություններ, հեռանկարներ
-
Ս․թ․ հոկտեմբերի 1-3-ը՝ ժամը 9։30-ին, ԵՊՀ-ում կանցկացվի «Տնտեսության գլոբալ փոխակերպումները. մարտահրավերներ, հնարավորություններ, հեռանկարներ» խորագրով միջազգային տնտեսագիտական գիտաժողովը։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին նվիրված գիտաժողովի շրջանակում կներկայացվեն տնտեսության, սոցիալական քաղաքականության և տարածաշրջանային զարգացման թեմաներին առնչվող գիտահետազոտական աշխատանքների ընթացիկ արդյունքները։
Գիտաժողովի նպատակն է խթանել գիտելիքի ու փորձի երկարաժամկետ փոխանակումը՝ ուղղված ժամանակակից սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմանը։
Գիտաժողովը հնարավորություն կընձեռի մեկ հարթակում համախմբվելու տարբեր բուհերի ու երկրների ակադեմիկոսների և մասնագետների՝ բաց քննարկումներ ծավալելու տնտեսության և հարակից ոլորտների նոր հասկացությունների, հետազոտությունների զարգացումների և կիրառման վերաբերյալ: