«Ժամանակակից քրեական դատավարությունը. արդի հիմնախնդիրները և զարգացման միտումները» խորագրով միջազգային գիտագործնական համաժողով
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճ
Ս.թ. մայիսի 12-ին՝ ժամը 10:30-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա միջազգային գիտագործնական համաժողով՝ նվիրված ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հիմնադիր և առաջին վարիչ, անվանի դատավարագետ, պրոֆեսոր Հարություն Պիվազյանի 100-ամյակին:
Գիտաժողովին ներկա են լինելու ՌԴ Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի քրեական դատավարության ամբիոնի վարիչ Լ. Գոլովկոն, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսորներ Ն. Ստոյկոն, Ա. Նազարովը, ՀՀ վճռաբեկ և վերաքննիչ դատարանների դատավորներ, գլխավոր դատախազության, փաստաբանների պալատի, ոստիկանության ակադեմիայի և ՀՀ-ում գործող մի շարք բուհերի ներկայացուցիչներ: