«Թարգմանությունը միջնորդ լեզվի միջոցով» խորագրով միջազգային գիտաժողով
Ս․թ. սեպտեմբերի 27-29-ը Թարգմանության եվրասիական երկրորդ համաժողովի շրջանակում տեղի կունենա «Թարգմանությունը միջնորդ լեզվի միջոցով» խորագրով միջազգային գիտաժողով։
Գիտաժողովի նպատակն է ստեղծել հարթակ թարգմանաբանական ոլորտի արդիական մի շարք հիմնախնդիրների քննարկման համար՝ հրավիրելով թարգմանաբանության և հարակից գիտակարգերի՝ լեզվաբանության, գրականագիտության, մշակութաբանության և մանկավարժության ոլորտների ականավոր մասնագետների:
Գիտաժողովին դասախոսությամբ հանդես կգան թարգմանաբանության ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ Ալվարդ Ջիվանյանը (Երևանի պետական համալսարանի դոկտոր, պրոֆեսոր), Թեո Հերմանսը (Լոնդոնի համալսարանական քոլեջի դոկտոր, պրոֆեսոր), Փիթեր Քաուին (Կալիֆոռնիայի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր) և Բրայըն Բեյըրը (Քենթի պետական համալսարանի դոկտոր, պրոֆեսոր):
Ամփոփագրերի ներկայացման վերջնաժամկետը ս․թ․ հունիսի 15-ն է։