Հայ-ռուսական գիտակրթական ֆորում ԵՊՀ-ում
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք
Ս. թ. հունիսի 13-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ-ում կանցկացվի գիտակրթական ֆորում, որին մասնակցելու են ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին, ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը, ռուսական այլ բուհերի ռեկտորներ:
Ֆորումի ընթացքում ելույթ են ունենալու ռուսաստանյան բուհերի և գործարար միջավայրի ներկայացուցիչներ: