«Բիզնեսի թվայնացումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով դասախոսություն ԵՊՀ-ում
ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճ
Ս.թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճում «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Ավետիսյանը կանցկացնի «Բիզնեսի թվայնացումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով հանրային դասախոսություն:
Դասախոսության շրջանակում կներկայացվի բիզնեսի թվայնացումը՝ որպես զարգացման ժամանակակից ռազմավարական ուղղություն: Բանախոսը կանդրադառնա թվային աշխարհում ամենամեծ ձեռքբերումներն ունեցող և ՀՀ շուկայում մեծ հաջողությունների հասած «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի փորձին ու զարգացման ընթացքին: