«Համացանցը և քրեակատարողական հիմնարկները». կլոր սեղան-քննարկում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում
Ս.թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 10:30-ին, և դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում տեղի կունենա «Համացանցը և քրեակատարողական հիմնարկները» խորագրով կլոր սեղան-քննարկում:
Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի (DAAD) աջակցությամբ կազմակերպվող այս միջոցառումը միտված է բացահայտելու դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացում համացանցի արդյունավետ կիրառության հնարավորությունները։
Միջոցառմանը, որին մասնակցելու են ՀՀ քրեակատարողական տարբեր հիմնարկների համապատասխան բաժինների աշխատակիցներ, այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներ, որպես բանախոսներ հանդես կգան ոլորտի գերմանացի և վրացի մասնագետներ, ինչպես նաև պրակտիկ աշխատողներ՝ առցանց ձևաչափով։
Փորձի փոխանակումը և ոլորտային զարգացման նոր միտումները կնպաստեն ՀՀ քրեակատարողական համակարգում իրականացվող բարեփոխումների արդյունավետության բարձրացմանը և ակադեմիական ոլորտում թեմաների նկատմամբ հետաքրքրության աճին։
Միջոցառման ծրագրին հնարավոր է ծանոթանալ այստեղ: