«Հորդանանի նորահայտ հայերեն արձանագրությունները». դասախոսություն ԵՊՀ պատմության ֆակուլտետում
Ս.թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ 6-րդ մասնաշենքի ընթերցասրահում կանցկացվի դասախոսություն՝ «Հորդանանի նորահայտ հայերեն արձանագրությունները» խորագրով:
Ս.թ․ նոյեմբերի 23-30-ը ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ․գ․դ․, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը աշխատանքային այցով եղել է Հորդանանում և մասնակցել է Շոուբակի արշավախմբի հնագիտական հետազոտություններին։ Գործուղման շրջանակում Համլետ Պետրոսյանը ծանոթացել է 12-րդ դարի եկեղեցու բակում գտնված հայերեն արձանագրություններին, ուսումնասիրել է հայտնաբերման հանգամանքները, լուսանկարել և նկարագրել պեղումների այդ հատվածը։
Դասախոսության ժամանակ կներկայացվեն վերոնշյալ գործուղման ընթացքում կատարված հետազոտությունների արդյունքները։
Դասախոսությանը ներկա կլինեն ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցներ և թեմայով հետաքրքրվողներ: