Հանդիպում ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ
Ս.թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կանցկացվի «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության հիմնական գործառույթները» խորագրով հանդիպում ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աջակցությամբ կազմակերպվող հանդիպման բանախոսներն են Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ Կարեն Ալավերդյանը և Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության ֆինանսական հաշվետվությունների մշտադիտարկման և աուդիտի կարգավորման բաժնի պետ Գոռ Քոչարյանը։
Հանդիպման ժամանակ ուսանողները հնարավորություն կունենան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու բանախոսներին, ինչպես նաև ստանալու տեղեկություններ ՀՀ ֆինանսների նախարարությունում կարիերայի ստեղծման հնարավորությունների վերաբերյալ։