Միջազգային հեղինակավոր դատախաղի փորձնական խաղ՝ ԵՊՀ թիմի մասնակցությամբ
Ս.թ. փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում (AMCA) կանցկացվի «Vis Moot» միջազգային հեղինակավոր դատախաղի փորձնական խաղը։
«Vis Moot» դատախաղը արբիտրաժի և մասնավոր իրավունքի ոլորտում աշխարհի ամենահեղինակավոր դատախաղն է, որն անցկացվում է 31 տարի անընդմեջ՝ ներգրավելով իրավաբանների, հեղինակավոր պրոֆեսորների և ուսանողների՝ համախմբելով մասնագիտական համայնքը։
Դատախաղին մասնակցում են աշխարհի շուրջ 400 համալսարաններ, 4000 ուսանողներ և մոտ 2000 արբիտր։
Հայաստանում անցկացվող միջազգային դատախաղի փորձնական տարբերակին կմասնակցեն Հայաստանի 3 համալսարանների ներկայացուցչական թիմերը, որոնց թվում է նաև Երևանի պետական համալսարանի թիմը։
Միջոցառմանը ներկա կլինեն մի շարք հեղինակավոր իրավաբաններ և արբիտրներ, այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը և վերջինիս տեղակալ, ԵՊՀ թիմի մարզիչ Դավիթ Ղարիբյանը։