Եռակողմ հուշագրի ստորագրում ԵՊՀ-ում
ISTC ինովացիոն կենտրոն
Ս.թ․ փետրվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, ISTC ինովացիոն կենտրոնի դահլիճում ԵՊՀ բիզնես ինկուբատորի, «ՑԵ-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջև կստորագրվի եռակողմ հուշագիր։
Միջոցառմանը ներկա կլինեն ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, «ՑԵ-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը, ինչպես նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, փոխդեկաններ, կրթական ծրագրերի ղեկավարներ, «ՑԵ-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, ISTC-ի ներկայացուցիչներ։