Բաց դաս՝ նվիրված չինական Նոր տարվան և Լապտերների տոնին
Ս․թ․ փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, ԵՊՀ չինարենի և չինական մշակույթի կենտրոնում տեղի կունենա բաց դաս՝ նվիրված չինական Նոր տարվան և Լապտերների տոնին։
Միջոցառման նպատակն է չինարեն ուսումնասիրող ուսանողներին և Չինաստանով ու չինական մշակույթով հետաքրքրվող անձանց ծանոթացնել չինական ավանդական տոների՝ Ամանորի և Լապտերների տոնի առանձնահատկություններին։
Միջոցառման ժամանակ Նոր տարվա և Լապտերների տոնի վերաբերյալ դասախոսություն կկարդա դասախոս Կաո Հանը, այնուհետև կանցկացվի զրույց-քննարկում, որի շրջանակում զուգահեռներ կտարվեն չինական և հայկական ավանդական տոների միջև։ Կանցկացվի նաև խաղ-մրցույթ ավանդական հանելուկների վերաբերյալ։ Ցերեկույթը կեզրափակվի երաժշտական համարով։
Միջոցառմանը ներկա կլինեն ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ․գ․թ․, դոցենտ Տիգրան Եփրեմյանը, Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Սյուզաննա Նավասարդյանը, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի ղեկավար կազմը և դասախոսները, ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ներկայացուցիչները։