Մասնագիտական դասընթաց Կոնվերս բանկում
«Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերություն
Ս․թ․ մարտի 18-ին՝ ժամը 14։15-ին, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանողները կայցելեն «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության («Ջրվեժ» մասնաճյուղ)՝ ԵՊՀ-ի և բանկի միջև կնքված հուշագրի շրջանակում անցկացվող դասընթացներին մասնակցելու նպատակով։
Այցի շրջանակում ուսանողները հանդիպում կունենան Կոնվերս բանկի ռիսկերի կառավարման դեպարտամենտի տնօրենի և ֆինանսական դեպարտամենտի աշխատակիցների հետ: