«Բիզնես հաղորդակցությունը՝ որպես կարիերայի զարգացման հիմնական հմտություն» թեմայով դասընթաց ԵՊՀ-ում
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, Ռոբերտ Շումանի անվան սրահ
Ս.թ. մարտի 29-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահում (ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 1-ին հարկ) կանցկացվի «Բիզնես հաղորդակցությունը՝ որպես կարիերայի զարգացման հիմնական հմտություն» խորագրով դասընթաց։
Դասընթացը կվարի Հայաստանի ամերիկյան համալսարանի MBA, BAB և MSM ծրագրերի ռազմավարության և բիզնես հաղորդակցության պրոֆեսոր, ՀԱՀ բաց կրթական ծրագրերի նախկին տնօրեն, դոկտոր Սերգեյ Թանթուշյանը։