ԵՊՀ պատմության ֆակուլտետում կհյուրընկալվի Հարավային դաշնային համալսարանի (ՌԴ) պատվիրակությունը
Ս.թ. մարտի 27-ին՝ ժամը 09:30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում «Ռուսաստանի հարավի էթնոմշակութային նկարագիրը․ զարգացման վիճակը և դինամիկան» թեմայով դասախոսությամբ հանդես կգա Հարավային դաշնային համալսարանի (ՌԴ) սոցիոլոգիայի և տարածաշրջանագիտության ինստիտուտի տնօրեն, ս․գ․թ․, դոցենտ Ա․ Վ․ Բեդրիկը:
Ժամը 14։30-ին Վրացագիտության կենտրոնում (315 լսարան) կանցկացվի «Կովկասագիտության արդի խնդիրները» խորագրով կլոր սեղան-քննարկում։
Ժամը 16։00-ին Պատմության ֆակուլտետի 217 լսարանում Ա․ Վ․ Բեդրիկը կներկայացնի Հարավային դաշնային համալսարանի (ՌԴ) սոցիոլոգիայի և տարածաշրջանագիտության ինստիտուտի հայագիտության կենտրոնի գործունեությունը և գիտական հետաքրքրությունները։
Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍՆ և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները։