«Ինչպե՞ս կարող է ազգագրական հետազոտությունը կիրառվել զարգացման ծրագրերում. «EU Lead4Shirak» ծրագրի փորձը» խորագրով հանդիպում-քննարկում ԵՊՀ-ում
ԵՊՀ 6-րդ մասնաշենքի ընթերցասրահ
Ս.թ. ապրիլի 12-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ 6-րդ մասնաշենքի ընթերցասրահում (318 լսարան) կանցկացվի «Ինչպե՞ս կարող է ազգագրական հետազոտությունը կիրառվել զարգացման ծրագրերում․ «EU Lead4Shirak» ծրագրի փորձը» խորագրով հանդիպում-քննարկում:
Հանդիպման շրջանակում ծրագրի ղեկավար Հուսիկ Սարգսյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Մխիթար Գաբրիելյանը և ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դասախոս Ռուզաննա Ծատուրյանը կներկայացնեն ծրագրի փորձառությունը: