«Հայաստանի բանկային համակարգը, ձևավորման փուլերը և զարգացման ուղին» խորագրով դասախոսություն ԵՊՀ-ում
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահ
Ս․թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահում (ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 1-ին հարկ) «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը հանդես կգա «Հայաստանի բանկային համակարգը, ձևավորման փուլերը և զարգացման ուղին» խորագրով դասախոսությամբ:
Բանախոսը կներկայացնի Հայաստանի ֆինանսական ոլորտը, ինչպես նաև կպատասխանի ներկաներին հետաքրքրող հարցերին։