«Հայ մամուլը և Ռուսական կայսրության քաղաքականությունը Հայ եկեղեցու հանդեպ» թեմայով դասախոսություն
ԵՊՀ 6-րդ մասնաշենք
Ս․թ․ ապրիլի 23-ին՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ 6-րդ մասնաշենքի ընթերցասրահում (318 սենյակ) Ճապոնիայի Մետրոպոլիտեն համալսարանի (Օսակա) և ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ Մասայուկի Իշիմոտոն հանդես կգա «Հայ մամուլը և Ռուսական կայսրության քաղաքականությունը Հայ եկեղեցու հանդեպ» թեմայով դասախոսությամբ։
Դասախոսությանը ներկա կլինեն ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և թեմայով հետաքրքրված այլ անձինք։