«Գենետիկական վերլուծության մարտահրավերները» թեմայով դասախոսություն ԵՊՀ-ում
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահ
Ս․թ․ ապրիլի 30-ին՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահում (ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 1-ին հարկ) «Գենետիկական վերլուծության մարտահրավերները» թեմայով դասախոսությամբ հանդես կգա «BostonGene» ընկերության լաբորատորիայի տնօրեն, բ․գ․թ․, Բժշկական գենետիկայի և գենոմիկայի ամերիկյան քոլեջի անդամ Հայկ Հովհաննիսյանը։