«Հետադարձ հայացք գցելով և շարժվելով առաջ․ ԵՄ-ն և ժողովրդավարության աջակցությունը մասնատված և խնդրահարույց հարևանությունում» խորագրով միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճ
Ս․թ․ մայիսի 13-ին՝ ժամը 09։30-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա «Հետադարձ հայացք գցելով և շարժվելով առաջ․ ԵՄ-ն և ժողովրդավարության աջակցությունը մասնատված և խնդրահարույց հարևանությունում» խորագրով միջազգային գիտաժողով։
Գիտաժողովին ներկա կլինեն ՀՀ հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հետազոտողներ, փորձագետներ, ուսանողներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: