Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառությունների միջազգային 1-ին քոլեջը («MAOP 2024») Երևանում
Երևանի պետական համալսարանին առընթեր գործող Օպտիկների միջազգային կազմակերպությունների՝ «Optica»-ի և «SPIE»-ի ուսանողական միացյալ մասնաճյուղը («YSO Student Chapter») ս․թ․ օգոստոսի 12-23-ը Երևանում կհյուրընկալի Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառությունների միջազգային 1-ին քոլեջը («MAOP 2024»):
«MAOP 2024»-ը հովանավորվում է «YSO»-ի «Optica»-ի «Հատուկ ծրագիր» դրամաշնորհի շրջանակում: Այն Երևանի պետական համալսարանի օպտիկայի լաբորատորիաներում մեկշաբաթյա գործնական պարապմունքների և դրան հաջորդող մեկշաբաթյա ներկայացումների, պանելային քննարկումների համադրություն է:
Աշխարհի ավելի քան 20 գիտահետազոտական հաստատություններից հրավիրված բանախոսները կներկայացնեն իրենց ելույթները հետազոտական տարբեր թեմաների շուրջ: Քոլեջի շրջանակում հատուկ բաժին է հատկացվելու ակադեմիական և արդյունաբերական տեսանկյունից մասնագիտական զարգացման դասախոսություններին:
Ուսանողները հնարավորություն կունենան իրենց հետազոտությունները ներկայացնելու բանավոր և ստենդային զեկուցումներով:
«MAOP 2024»-ը նպատակ ունի ստեղծելու անվտանգ և ազատ տարածք ամբողջ աշխարհի գիտնականների համար՝ ներկայացնելու օպտիկայի և ֆոտոնիկայի վերջին հետազոտությունների արդյունքները:
ՀՀ քաղաքացիների և բուհերի մասնակիցների համար ծրագրին մասնակցությունն անվճար է, իսկ այլ մասնակիցների համար արժե 120 000 ՀՀ դրամ։
Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://00wlqcpv.forms.app/maop2024-registration-form։
Ծրագրի մանրամասները՝ այստեղ՝ https://photonicsai.com/contacts-of-maop2024/։