«Ժողովրդավարության ապագաղութացումը Հարավային Կովկասում. մասնակցային քաղաքականության կայսերական արմատները Հայաստանում և Վրաստանում» թեմայով դասախոսություն ԵՊՀ-ում
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
Ս․թ․ հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում (503 սենյակ) Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պատվավոր պրոֆեսոր Աննա Օհանյանը հանդես կգա «Ժողովրդավարության ապագաղութացումը Հարավային Կովկասում. մասնակցային քաղաքականության կայսերական արմատները Հայաստանում և Վրաստանում» թեմայով դասախոսությամբ։