Միջազգային գիտաժողով
ԵԼՀ գերմանական բանասիրության ամբիոնը հրավիրում է մասնակցելու «Նոր մարտահրավերներ կրթական համակարգում և լեզվական նոր իրականություն» միջազգային միջգիտակարգային գիտաժողովին, որը տեղի կունենա ս.թ. ապրիլի 27-28-ը Երևանի պետական համալսարանում:
Գիտաժողովը նվիրված է գլոբալիզացված աշխարհում կրթության արդի խնդիրներին, մասնավորապես գերմաներենին: Գիտաժողովի նպատակն է հաստատել միջգիտակարգային կապ լեզվի, գրականության, հասարակության և քաղաքականության միջև, քանի որ բանասիրական ուղղվածությամբ գերմաներենը, բուհերում մրցակցելով այլ լեզուների հետ, բախվում է կրթական ոլորտում և աշխատանքային շուկայում նոր խնդիրների:
Գիտաժողովն ընդգրկում է հետևյալ բաժինները`
- մանկավարժություն,
- լեզվաբանություն,
- միջմշակութային հաղորդակցություն,
- մշակութաբանություն,
- թարգմանաբանություն,
- դասավանդման մեթոդաբանություն և դիդակտիկա,
- քաղաքագիտություն և հասարակագիտություն,
- իրավագիտություն և տնտեսագիտություն:
Գիտաժողովի աշխատանքային լեզուն գերմաներենն է: Զեկույցների թեմաները և թեզիսներն անհրաժեշտ է ուղարկել d.philologie@ysu.am էլհասցեին՝ նշելով անունը, ազգանունը, կոչումը, բարձրագույն ուսումնական հաստատությունը և հեռախոսահամարը: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 10-ը, թեզիսների ներկայացման վերջնաժամկետը՝ ս. թ. ապրիլի 15-ը: