«Ենթակառուցվածքները Կովկասում 19-րդ դարի սկզբից մինչև ուշ խորհրդային շրջանը» խորագրով միջազգային գիտաժողով
Մյունխենի համալսարանի պատմության ու արվեստի ֆակուլտետի Ռուսաստանի և Ասիայի պատմության ամբիոնի և Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի համագործակցության շրջանակում կազմակերպվում է «Ենթակառուցվածքները Կովկասում 19-րդ դարի սկզբից մինչև ուշ խորհրդային շրջանը» խորագրով միջազգային գիտաժողով, որը տեղի է ունենալու ս.թ. հոկտեմբերի 3-6-ը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում։
Աշխատանքային լեզուն անգլերենն է (առանձին դեպքերում կդիտարկվեն նաև գերմաներեն և ռուսերեն զեկուցումներ)։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև մայիսի 1-ը arpine.maniero@collegium-carolinum.de և h.holzberger@lmu.de էլհասցեներին ուղարկել 500 բառի սահմաններում զեկուցման ամփոփագիրը և աշխատանքային կարգավիճակի մասին տվյալները (նամակում CC նշել ԵՊՀ պատմության ֆակուլտետի էլհասցեն՝ history@ysu.am)։
Զեկուցումների թեմատիկան ընդգրկում է հետևյալ ոլորտները․
1․ «Ենթակառուցվածքներ և միգրացիա»,
2․ «Տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցումը և շահագործումը»,
3․«Ենթակառուցվածքները՝ սոցիալ-մշակութային և մարդաբանական տեսանկյունից»,
4․ «Ենթակառուցվածքները՝ անդրկայսերական/անդրազգային համատեքստում»,
5․ «Ծովը և ցամաքը կապող ենթակառուցվածքները»,
6․ «Ենթակառուցվածքները և շրջակա միջավայրը»:
Գիտաժողովից հետո նախատեսվում է զեկուցումների տպագրություն։