ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային 9-րդ գիտաժողովի շրջանակում Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում (ՄԿԶԿ) անցկացվեց գիտական նստաշրջան։
Գիտաժողովին ելույթ ունեցան հայտագրված ուսանողներ ԵՊՀ-ից և այլ բուհերից՝ ներկայացնելով իրենց հետազոտական աշխատանքներից ստացված վերլուծություններն ու արդյունքները: Հետազոտությունների թեմաները վերաբերում էին սոցիալ-մանկավարժական հիմնախնդիրներին:
Գիտաժողովն ուղեկցվեց արդյունավետ քննարկումներով:
Ամփոփելով նիստի արդյունքները՝ ուսանողներին տրվեցին մասնակցության հավաստագրեր: