Ս.թ. դեկտեմբերի 18-ին ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում տեղի ունեցավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հանդիպումը կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։
Ռեկտոր Հ․ Հովհաննիսյանը ներկայացրեց ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը և պատասխանեց պրոֆեսորադասախոսական կազմին հետաքրքրող հարցերին։ Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում։
Ռեկտորն ընդգծեց, որ նմանօրինակ հանդիպումները կլինեն շարունակական՝ նպատակ ունենալով առանցքային խնդիրների շուրջ համատեղ աշխատելու և նշանակալի արդյունք գրանցելու:
Կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը, շնորհակալություն հայտնելով ռեկտորին, կարևորեց այսօրինակ հանդիպումների դերը, որոնց շրջանակում լսելի են դառնում տարաբնույթ հարցեր։