Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի Մանկավարժության ամբիոնում փետրվարի 21-ին անցկացվեցին մեթոդական քննարկումներ, որոնք վերաբերում էին մանկավարժության արդի հիմնախնդիրներին։
Քննարկումը վարեցին բանախոսներ մ․գ․թ․, դոցենտ Մերի Ավետիսյանը և մ․գ․թ․, դոցենտ Սամվել Ասատրյանը։ Մ․ Ավետիսյանը ներկայացրեց «Հայաստանի և Բուլղարիայի բարձրագույն կրթության համակարգերի կառավարման համեմատական վելուծություն» խորագրով իր հետազոտությունը։ Նա անդրադարձավ երկու երկրների բարձրագույն կրթության համակարգերի կառավարման համեմատական վերլուծությանն ու արդյունքներին, երկրների կրթական համակարգերի միջև եղած նմանություններին ու տարբերություններին, համադրեց փոխառնչությունները։
Ս․ Ասատրյանը ներկայացրեց «Արհեստական բանականության կիրառման հնարավորությունները սոցիալական մանկավարժի գործունեության մեջ»։ Նա իր ելույթում կարևորեց արհեստական բանականության դերը՝ շեշտելով, որ դրա նշանակությունը օրեցօր աճում է, պահանջարկը մեծանում, ինչն ապագայում կարող է մասնագիտության զարգացման մեջ փոփոխությունների և կատարելագործման առիթ դառնալ։
Բանախոսները հանգամանորեն պատասխանեցին նաև ներկաների հարցերին։