Ս․թ․ մարտի 19-ին ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն էին այցելել Երևանի Ս․ Խանզադյանի անվան № 184 և Տ․ Շևչենկոյի անվան № 42 ավագ դպրոցների 40 աշակերտներ։ Հանդիպման նպատակն էր ապագա դիմորդներին իրազեկել սոցիալական մանկավարժի մասնագիտության մասին, ծանոթացնել սոցիալական մանկավարժի աշխատանքի առանձնահատկություններին։
Դպրոցականներին ողջունեց Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը և ներկայացրեց Կենտրոնում գործող բակալավրի, ինչպես նաև մագիստրոսական կրթական ծրագրերը։ Այնուհետև դոցենտ Ա․ Ղազարյանը դպրոցականներին հանգամանորեն ներկայացրեց սոցիալական մանկավարժի աշխատանքային ոլորտները, աշխատանքային գործառույթները, պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին։
Հանդիպման շրջանակում Կենտրոնի առաջատար դոցենտ Լուսինե Հայրապետյանը, ներկայացնելով սոցիալ-մանկավարժական աշխատանքի տեխնոլոգիաները, դպրոցականների համար անցկացրեց վարպետաց դաս՝ «Սոցիակալան մանկավարժություն» բակալավրիատի կրթական ծրագրի ուսանողների և կենտրոն այցելած դպրոցականների մասնակցությամբ։ Նրանք միասին կիրառեցին հոգեշտկողական թերապևտիկ տեխնոլոգիաներից մեկը՝ թանաքակաթիլային նկարչությունը։