«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմամբ՝ մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթություն ստացած մասնագետները, որոնք ձեռք են բերել 30 կրեդիտ, հնարավորություն ունեն դասավանդելու դպրոցներում։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մարտի 25-ի 432-Ա/2 հրամանով՝ այդ նպատակով գործածության են երաշխավորվել նաև Երևանի պետական համալսարանի մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման վերապատրաստման դասընթացի 3-ամսյա մոդուլները:
Յուրաքանչյուր դասընթացի համար հատկացվում են կրեդիտներ։ Դասընթացները և հատկացվող կրեդիտները՝ ստորև՝
- տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ (5 կրեդիտ՝ 150 ժամ, որից 70 ժամ՝ լսարանային, 80 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային),
- մանկավարժություն (4 կրեդիտ՝ 120 ժամ, որից 60 ժամ՝ լսարանային, 60 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային),
- հոգեբանություն (4 կրեդիտ՝ 120 ժամ, որից 60 ժամ՝ լսարանային, 60 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային),
- մասնագիտական կամընտրական դասընթացներ. ուսուցման և դասավանդման մեթոդիկա (4 կրեդիտ՝ 120 ժամ, որից 60 ժամ՝ լսարանային, 60 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային),
- կրթական ժամանակակից տեխնոլոգիաներ (4 կրեդիտ՝ 120 ժամ, որից 60 ժամ՝ լսարանային, 60 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային),
- հետազոտական աշխատանք (3 կրեդիտ՝ 90 ժամ),
- մանկավարժական պրակտիկա (6 կրեդիտ՝ 180 ժամ)։
Ընդամենը՝ 30 կրեդիտ՝ 900 ժամ:
Մեկ ECTS կրեդիտը համարժեք է 30 ժամ լրիվ (լսարանային, արտալսարանային և ինքնուրույն) ուսումնական բեռնվածությանը: