Մաթեմատիկա
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
«Մաթեմատիկա» կրթական ծրագրի դիմորդը պետք է ունենա միջնակարգ կամ մասնագիտական (նախնական, միջին, բարձրագույն) կրթություն։
Ընդունելությունը կատարվում է ՀՀ Կառավարության հաստատած «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի» համաձայն:
Դիմորդները հանձնում են ընդունելության քննություններ հանրակրթական «Մաթեմատիկա» (գրավոր) (պարտադիր) և «Անգլերեն» (գրավոր) կամ «Ֆիզիկա» (գրավոր) առարկաների:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տալ գիտելիքներ մաթեմատիկայի տարբեր բնագավառների վերաբերյալ, նրանց ծանոթացնել ծրագրավորման արդի լեզուներին և դրանց կիրառությանը զանազան խնդիրների լուծման համար, պատրաստել մասնագետներ հանրակրթական դպրոցներում «Մաթեմատիկա» առարկան դասավանդելու համար, մոտիվացնել կրթությունը մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերում շարունակելու, ինչպես նաև հետագա գիտական, հետազոտական, մանկավարժական գործունեությամբ զբաղվելու համար։