- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
- Տեղեկատվական համակարգերի ամբիոն
Տեղեկատվական համակարգերի ամբիոն
Տեղեկատվական համակարգերի ամբիոնը հիմնադրվել է 2007 թ.: Իր ակտիվ և արդյունավետ գործունեության շնորհիվ ամբիոնը կայուն տեղ ունի ՏՏ ոլորտում հետազոտությունների կատարման և որակյալ մասնագետների պատրաստման գործում, որոնք աշխատում են ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան առաջատար ընկերություններում:
Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը շարունակաբար զարգանում և փոփոխվում է, ուստի ամբիոնի առաջարկած կրթական ծրագրերի շրջանակում դասավանդվող առարկայացանկը և դրա բովանդակությունը պարբերաբար թարմացվում են՝ համապատասխանեցվելով ոլորտի պահանջներին։ Ամբիոնի իրականացրած կրթական ծրագրի հիմքում Հաշվողական մեքենաների ասոցիացիայի (ACM) և Տեղեկատվական համակարգերի ասոցիացիայի (AIS) համատեղ մշակած «Տեղեկատվական համակարգերի բնագավառում կրթական ծրագրերի համար համաշխարհային իրավասության մոդել» (Global Competency Model for Graduate Degree Programs in Information Systems, MSIS 2016) միջազգային փաստաթուղթն է:
Այսօր ՏՏ ոլորտի զարգացման նոր ուղղություններն են արհեստական բանականության վրա հիմնված մեթոդների օգտագործումը, «Hardware», «Software» և «Firmware» համակարգերից կազմված հիերարխիկ, բազմաշերտ ճարտարապետությունները, որոնք էլ ամբիոնի աշխատակիցների ուսումնասիրության տիրույթում են: Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները ՏՏ ոլորտում ճանաչված փորձառու և հմուտ մասնագետներ են, որոնք, մանկավարժական գործունեությանը զուգահեռ, կատարում են գիտահետազոտական աշխատանքներ, ինչպես նաև ներգրավված են հայաստանյան և արտասահմանյան դրամաշնորհային ծրագրերում:
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը եղել է հեղինակավոր այնպիսի դրամաշնորհների մասնակից, ինչպիսիք են՝ ATT Bell Labs-Lucent Technologies (ԱՄՆ), U. S. CRDF (ԱՄՆ), INTAS (ԵՄ), NATO Science Fellowships Program, ISTC (ԱՄՆ, ԵՄ, Ճապոնիա 2007-2009 թթ․), DAAD (Գերմանիա, 2010-2012 թթ․), TEMPUS (trans-European mobility for university studies, ԵՄ), Բաց Հասարակություն Ինստիտուտի (OSI, 2001 - 2005 թթ., 2012-2014 թթ․), EU FP, «Էրազմուս+»-ի (2015-2018 թթ․), ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի (Հայաստան, 2010-2013 թթ․, 2015-2023 թթ․) ծրագրերը: Հետազոտական աշխատանքները հիմնականում բազմաժապավեն ավտոմատների վերլուծության, ոչ հստակ տվյալների մշակման, տվյալների կոնցեպտուալիզացիայի, բաշխված միջավայրերի ֆորմալ մոդելների, հիշողության սարքերի և համակարգերի էլեկտրոնային թեստավորման ու վերականգնման ուղղություններով են:
Ամբիոնում կատարված ուսումնասիրությունների արդյունքները ներկայացվում են հանրապետական ու միջազգային գիտաժողովների ժամանակ, տպագրվում ինֆորմատիկայի և ՏՏ բնագավառի՝ բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում ու միջազգային գիտաժողովների հոդվածների ժողովածուներում, ինչպիսիք են՝ Bulletin of European Association on Theoretical Computer Science (EATCS), Theoretical Computer Science, Journal of Computer and System Sciences, Lecture Notes in Computer Science, Fundamenta Informaticae, Cybernetics and System Analysis, Programming and Computer Software, Bulletin of IEEE Technical Committee on Learning Technologies, Medical Informatics Europe, Studies in Health Technology and Informatics, IEEE Transactions on Computer-Aided Design of Integrated Circuits and Systems (TCAD), IEEE Transactions on Emerging Topics in Computing (TETC), Journal of Electronic Testing: Theory and Applications (JETTA), IEEE International Test Conference (ITC), IEEE VLSI Test Symposium (VTS), Communication in Computer and Information Science (CCIS), CEUR Workshop Proceedings (CEUR-WS):
Նշանակալի է, որ ամբիոնի տպագրած հետազոտական աշխատանքների արդյունքներին բազմաթիվ հղումներ կան միջազգային գիտնականների հետազոտական աշխատանքներում: Հղումների մեծ քանակությունը վկայում է գիտնականների համաշխարհային ճանաչվածության և բարձր վարկանիշի մասին:
Ամբիոնի դասախոսների բարձր վարկանիշի վկայությունն է նաև այն, որ վերջիններս հեղինակավոր միջազգային մի շարք գիտաժողովների կոմիտեների անդամներ են (IEEE, EU COST 247 Action «Verification and Validation Methods for Formal Descriptions in Telecommunications», IEEE Pervasive E-Learning PEREL, IEEE East-West Design and Test Symposium (EWDTS), IEEE VLSI Test Symposium (VTS), Computer Science and Information Technologies (CSIT), European Conference on Advances in Databases and Information Systems (ADBIS)):
Տեղեկատվական համակարգերի ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներն ամերիկյան շուրջ երկու տասնյակ արտոնագրերի հեղինակներ են։
Կոնտակտներ
Հեռ․՝ (+374 60) 710 044, (+374 91) 782 396
Էլհասցե՝ elena@ysu.am
Աշխատակիցներ
Պրոֆեսոր
Դոցենտ
Դոցենտ
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
Դասախոս
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով