- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Ֆիզիկայի ինստիտուտ
- Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոն
Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոն
Կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկայի (ներկայում` Կիսահաղորդչային ֆիզիկայի և միկոէլեկտրոնիկայի) ամբիոնը հիմնադրվել է 1965 թ.: Ամբիոնի առաջին վարիչը եղել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Գ. Մ. Ավագյանցը: Տարբեր ժամանակահատվածներում ամբիոնը ղեկավարել են ֆ․մ․գ․դ․ պրոֆեսոր Զ. Կասամանյանը, ֆ․մ․գ․թ․, դոցենտ Է. Մելիքյանը: 1977 թ. մինչ այժմ ամբիոնը ղեկավարում է ֆ․մ․գ․դ․ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վ. Մ. Հարությունյանը:
Ամբիոնին կից գործում է Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնը:
Ամբիոնի և կենտրոնի առաքելությունը
• Գիտահետազոտական աշխատանքների, կրթական ծրագրերի և աշխատանքային և ուսուցանման էթիկայի միջոցներով սերմանել ու տարածել հասարակության մեջ հետևյալ արժեքներ․
ա) էրգոնոմիկ սենսորիկա (սենսորիկա և ամենօրյա բարեկարգ կյանք),
բ) «կանաչ» գիտություն (վերականգնվող աղբյուրների էներգիա, նորարարական գյուղատնտեսություն, սննդի որակի վերահսկում, ինքնաբավարար-ապահով զարգացում և շրջակա միջավայրի մշտադիտարկում, այդ հարցի շուրջ հասարակության իրազեկվածության բարձրացում),
գ) ուսուցում կյանքի ընթացքում (արագ փոփոխվող հասարակությունում գիտելիքների և հմտությունների հարմոնիզացիայի ապահովում երիտասարդ, հասուն և ծեր սերնդի ներկայացուցիչների համար)։
• Նպաստել մշակույթների փոխմերձեցմանը և հարմոնիզացիային գիտական համագործակցության և գիտելիքների փոխհարստացման միջոցով:
Հիմնական հետազոտական ուղղությունները`
• Սենսորիա,
• Արեգակնային էներգիայի փոխակերպում,
• Ֆլուկտուացիաներ և աղմկային երևույթներ,
• Կիսահաղորդիչ-հեղուկ բյուրեղ մակերևութային երևույթներ,
• Քվանտաչափային երևույթներ A3B5 կիսահաղորդիչներում:
Ամբիոնն իրականացնում է «Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա», «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» բակալավրիատական, «Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա», «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մագիստրոսական կրթական ծրագրերը:
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Պրոֆեսոր