- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Ֆիզիկայի ինստիտուտ
- Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոն
Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոն
Երևանի պետական համալսարանի ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնը հիմնադրվել է 1933 թ. Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի կազմում:
Ստեղծման օրվանից մինչև 1956 թ. այն կոչվել է Էքսպերիմենտալ ֆիզիկայի ամբիոն, ապա վերանվանվել է Ընդհանուր ֆիզիկայի ամբիոն:
1940 թ. ամբիոնին կից բացվել են Մեխանիկայի և Մոլեկուլային ֆիզիկայի լաբորատորիաները, իսկ 1944 թ.՝ օպտիկայի լաբորատորիան: Մայրենի լեզվով առաջին լաբորատոր փորձերի ձեռնարկը հրատարակվել է 1953 թ.:
Հետագայում ամբիոնի ուսումնական և գիտական լաբորատորիաները համալրել են նյութատեխնիկական անհրաժեշտ բազան՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ գիտական հետազոտությունների և գիտափորձերի կատարման համար։
1978-1989 թթ. ամբիոնում բացվել և հաջողությամբ գործել է «Մթնոլորտի ֆիզիկա» ուսումնական ծրագիրը՝ ներառելով գիտահետազոտական և կիրառական պայմանագրային աշխատանքներ ՀԽՍՀ հակակարկտային և Մոսկվայի օդերևութաբանական կայանների հետ: Արդյունքում մասնագիտական կրթություն են ստացել մոտ 160 շրջանավարտներ, որոնք չափազանց կարևոր դերակատարում են ունեցել հանրապետությունում օթերևութաբանական ծառայության և շրջակա միջավայրի պահպանության աշխատանքներում:
1989 թ. այն փոխարինվել է «Ցածր ջերմաստիճանների ֆիզիկա» ուսումնական ծրագրով, որը գործել է մինչև 2000-ականների սկիզբը: Ծրագրի իրականացման ընթացքում ամբիոնն ակտիվ համագործակցել է ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկական պրոբլեմների ինստիտուտի հետ:
2009 թ. Վ. Համբարձումյանի անվան աստղաֆիզիկայի ամբիոնը միավորվել է Ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի հետ, և միացյալ ամբիոնը մինչ այժմ կոչվում է Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոն: Աստղաֆիզիկայի ամբիոնը բացվել է 1945 թ. ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ, որը մինչև 1994 թ. եղել է ամբիոնի վարիչ:
Ֆիզիկայի ինստիտուտի բակալավրիատում ամբիոնն իրականացնում է «Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկա» ուղղության մասնագիտական առարկաների մի մասը, ինչպես նաև «Տարրական մասնիկների ֆիզիկա և աստղաֆիզիկա» ուղղության մասնագիտական առարկաների գերակշիռ մասը:
Մագիստրատուրայի համակարգում ամբիոնը մասնագետներ է պատրաստում «Աստղաֆիզիկա» մասնագիտությամբ: Այն ընդգրկում է մի շարք արդիական բնագավառներ, որոնց թվում՝ ոչ ստացիոնար պրոցեսներ տիեզերքում, արեգակ և արեգակնային համակարգ, արտագալակտիկական աստղագիտություն, ռադիոաստղագիտություն, գերհաղորդականություն և գերհոսելիություն: Ժամանակակից ֆիզիկոսներ պատրաստելու գործում էական նշանակություն ունի «Քվանտային տեխնոլոգիաների ֆիզիկա» առարկայի դասավանդումը, որի ծրագիրը մշակվել է ամբիոնում:
2013 թ. հիմնադրվել և ամբիոնային հենքի վրա գործում է «Ֆիզիկական էկոլոգիայի միջազգային» լաբորատորիան, որն ակտիվ համագործակցում է ինչպես արտասահմանյան մի շարք բուհերի (ԱՄՆ, Ճապոնիա, Անգլիա, Ռուսաստան և այլն) համապատասխան լաբորատորիաների հետ, այնպես էլ ԵՊՀ կենսաբանության, քիմիայի, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների հետ:
Ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնում ներգրավված են տարբեր գիտական թեմաներով զբաղվող խմբեր, որոնք կատարում են ժամանակակից գիտական մակարդակին համապատասխան տեսական և փորձարարական կարևոր աշխատանքներ:
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ, դոցենտ
Պրոֆեսոր
Պրոֆեսոր
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Ավագ լաբորանտ
Ավագ լաբորանտ
Ավագ լաբորանտ
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
Ասիստենտ
Ուսումնական լաբորատորիայի վարիչ