- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Ֆիզիկայի ինստիտուտ
- Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոն
Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոն
«Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» ամբիոնը գործում է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում 2019 թվականից:
«Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» մասնագիտացումը ֆակուլտետում գործել է 2008 թվականից ԳԲՀ ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցություն ամբիոնում:
Ամբիոնը կազմակերպում է նաև ռադիոֆիզիկայի ուղղությամբ մեթոդապես հատուկ մշակված բարձրագույն մաթեմատիկայի բազային բաժինների դասավանդման աշխատանքները:
Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնը պատրաստում է մասնագետներ, որոնք կարող են աշխատել տեղեկատվության մշակման և հաղորդման, տեխնոլոգիաների նախագծման, ավտոմատացման, շահագործման, տեղեկատվության անվտանգության ոլորտներին առնչվող ձեռնարկություններում, բանկային համակարգում, ինչպես նաև տվյալ ոլորտի զարգացումն ապահովող գիտահետազոտական ինստիտուտներում:
Ազդանշանների համակարգչային մշակման եղանակները և դրանց արագագործությունը վճռական նշանակություն ունեն տարբեր բնագավառներում՝ սկսած ռազմական խնդիրներից մինչև արտադրական և գիտական սարքերի ավտոմատացում:
Ամբիոնի առաքելությունը
- Պատրաստել հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման բնագավառի բարձրակարգ մասնագետներ, որոնք, ունենալով խոր և հիմնարար տեսական գիտելիքներ, կարողանում են դրանք գործնականում հմտորեն կիրառել:
- Կատարել հետազոտություններ բարձր էֆեկտիվությամբ հեռահաղորդակցական համակարգերի մշակման, էլեկտրամագնիսական ալիքների ղեկավարման տարատեսակ համակարգերի (ռեզոնատորներ, ալեհավաքներ, կլանիչ մետամակերևույթներ) վերաբերյալ:
- Խթանել հեռահաղորդակցության, ազդանշանների թվային մշակման, ինչպես նաև ընդհանուր ռադիոֆիզիկական խնդիրների լուծման համար արդի մաթեմատիկական ապարատի կիրառումը:
Ամբիոնում կատարվող գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են՝
հեռահաղորդակցական համակարգերի սպեկտրալ էֆեկտիվության բարելավում և նոր սերնդի հեռահաղորդակցական ցանցերի մշակում, էլեկտրականապես փոքր չափերի ալեհավաքների մշակում, մետանյութերի և մետամակերևույթների հիման վրա հաճախությունների լայն տիրույթում էլեկտրամագնիսական ալիքների կլանիչ, կառավարվող փուլային արձագանքով համակարգերի հետազոտում և մշակում, օպտիկական և տերահերցային տիրույթի միկրոչափական ռեզոնատորների հետազոտում։
Ամբիոնն իրականացնում է «Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» բակալավրիատական և «Հեռահաղորդակցություն» մագիստրոսական կրթական ծրագրերը։
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ, դոցենտ
Պրոֆեսոր
Դոցենտ
Դոցենտ
Ավագ լաբորանտ
Ավագ լաբորանտ
դասախոս/ժամավճարով
Դասախոս
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
Ասիստենտ
Ասիստենտ
Ասիստենտ