Ծրագրի դիմորդը պետք է ունենա բակալավրի կամ դրան համարժեք որակավորում: Տվյալ մասնագիտությամբ բակալավրի կամ համարժեք որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով՝ նախորդ ուսումնառության ընթացքում ցուցաբերած առաջադիմության արդյունքների հիման վրա:
Այլ մասնագիտությամբ բակալավրի կամ համարժեք որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով՝ տվյալ մասնագիտության բակալավրի ամփոփիչ ատեստավորման քննական ծրագրին համապատասխան անցկացված քննությունների արդյունքների հիման վրա։
Ընդունելության քննության հարցաշար
Տեսական մեխանիկա
Փոքրագույն գործողության սկզբունքը մեխանիկական համակարգի համար
Նյութական կետերի համակարգի Լագրանժի ֆունկցիան
Էներգիայի, իմպուլսի և իմպուլսի մոմենտի պահպանման օրենքները
Շարժումը կենտրոնահամաչափ դաշտում
Կեպլերի խնդիրը
Մասնիկների տրոհումը և առաձգական բախումները
Մասնիկների ցրումը։ Ռեզերֆորդի բանաձևը
Ազատ և հարկադրական փոքր տատանումներ
Մարող տատանումներ
Պինդ մարմնի շարժումը
Իներցիայի թենզոր
Պինդ մարմնի իմպուլսի մոմենտը և շարժման հավասարումները
Էյլերյան անկյուններ
Համիլտոնի հավասարումները
Պուասոնի փակագծեր
Կանոնական ձևափոխություններ
Համիլտոն-Յակոբիի հավասարումը
Դասական էլեկտրադինամիկա
Էլեկտրամագնիսական դաշտի քառաչափ պոտենցիալ
Լիցքի շարժումը էլեկտրամագնիսական դաշտում, Լորենցի ուժ
Տրամաչափային ինվարիանտություն։ Էլեկտրամագնիսական դաշտի թենզոր
Լորենցի ձևափոխությունները դաշտերի համար, դաշտի ինվարիանտները
Հոսանքի քառաչափ վեկտոր, անընդհատության հավասարումը
Էլեկտրամագնիսական դաշտի գործողությունը
Մաքսվելլի հավասարումները դիֆերենցիալ և ինտեգրալ տեսքերով
Էլեկտրամագնիսական դաշտի էներգիա-իմպուլսի թենզոր
Հավասարաչափ շարժվող լիցքի դաշտը
Դիպոլային և մուլտիպոլային մոմենտներ
Էլեկտրամագնիսական ալիքներ, հարթ մոնոքրոմատիկ ալիք
Ուշացող պոտենցիալներ, Լիենար-Վիխերտի պոտենցիալներ
Էլեկտրամագնիսական ալիքների ճառագայթումը, դիպոլային ճառագայթում
Քվադրուպոլային և մագնիսա-դիպոլային ճառագայթումներ
Քվանտային մեխանիկա
Ալիքային ֆունկցիա, վերադրման սկզբունքը։
Սեփական արժեքների և սեփական ֆունկցիաների պրոբլեմը, սեփական ֆունկցիաների օրթոգոնալությունը և նորմավորումը։
Ալիքային ֆունկցիայի այլ պատկերացումներ։
Շրեդինգերի հավասարումը։
Միաչափ շարժման խնդիրներ։
Պոտենցիալ հոր։
Գծային հարմոնիկ օսցիլյատոր։
Մասնիկի անցումը պոտենցիալ արգելքներով, թունելային էֆեկտ։
Ժամանակային էվոլյուցիայի օպերատորը և ալիքային հավասարումը։
Ֆիզիկական մեծությունների փոփոխությունը ժամանակի ընթացքում։
Շարժման ինտեգրալներ։
Շրեդինգերի և Հայզենբերգի պատկերացումները։
Հավանականության պահպանման օրենքը։
Ուղեծրային մոմենտի սեփական արժեքներն ու սեփական ֆունկցիաները։
Շարժման քանակի մոմենտների գումարումը։
Սպինային շարժման քանակի մոմենտ։
Շարժումը կենտրոնահամաչափ դաշտում, Շրեդինգերի շառավղային հավասարումը։
Ջրածնանման ատոմի էներգիայի մակարդակները և ալիքային ֆունկցիաները։
Միատեսակ մասնիկների համակարգեր, բոզոններ և ֆերմիոններ, Պաուլիի թեորեմը։
Երկու մասնիկների առաձգական բախումը։
Առաձգական ցրման ճշգրիտ տեսությունը կենտրոնահամաչափ դաշտի դեպքում։
Վիճակագրական ֆիզիկա
Վիճակագրական բաշխման ֆունկցիա
Լիուվիլլի թեորեմ
Խտության մատրից և վիճակագրական բաշխումը քվանտային վիճակագրությունում։ Վիճակագրական էնտրոպիա
Գիբբսի բաշխում
Մաքսվելլի բաշխում
Ազատ էներգիա և Գիբբսի բաշխում
Գիբբսի բաշխումը փոփոխական մասնիկների թվով համակարգերի համար
Բոլցմանի բաշխումը
Բոլցմանյան իդեալական գազի ազատ էներգիան և վիճակի հավասարումը
Ֆերմի-Դիրակի բաշխում
Բոզե-Այնշթայնի բաշխում
Տարրական մասնիկների ֆերմի և բոզե գազեր
Այլասերված էլեկտրոնային գազ
Այլասերված բոզե գազ
Սև ճառագայթում
Գաուսի բաշխումը ֆլուկտուացիաների համար
Հիմնական գրականության ցանկ
Գ․Ս․ Սահակյան, Է․Վ․ Չուբարյան, Քվանտային մեխանիկա: ԵՊՀ հրատ․, 2009։
Л.Д. Ландау, Е.М. Лифшиц, Теоретическая физика, т. 1, Механика, 2004.
H. Goldstein, Classical mechanics. Addidon Wisley, N.Y., 2000.
Л.Д. Ландау, Е.М. Лифшиц, Теоретическая физика, т.2, Теория поля, М., Наука. 2003.
М.М. Бредов, В.В. Румянцев, И.Н. Топтыгин, Классическая электродинамика, М., Наука, 1985.
Л.Д. Ландау, Е. М. Лифшиц, Теоретическая физика, т. 3, Квантовая механика. М., Наука, 2003.
Д.И. Блохинцев, Основы квантовой механики. М., Наука, 2004.
Y.B. Band, Y. Avishai, Quantum mechanics with applications in nanotechnology and information science. Elsevier, 2013.
Л.Д. Ландау, Е.М. Лифшиц, Теоретическая физика, т.5, Статистическая физика, ч.1, М., Наука, 2013.
Р. Кубо, Статистическая механика, М., Мир, 1976.