Անգլերեն լեզու, իսպաներեն լեզու և հաղորդակցություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Համաձայն «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի» ՀՀ Կառավարության որոշման (26 ապրիլի, 2012 թվականի N 597–ն)՝ դիմորդները հանձնում են ընդունելության քննություններ «Անգլերեն» (գրավոր) կամ «Իսպաներեն» (գրավոր) և «Հայոց լեզու» (գրավոր) առարկաներից:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի հիմնական նպատակն է ուսանողներին տալ հիմնարար գիտելիքներ իսպաներենին և անգլերենին առնչվող բանասիրական, թարգմանաբանական, երկրագիտական և հարակից այլ գիտակարգերի վերաբերյալ՝ պատրաստելով իսպաներեն և անգլերեն գործնական հաղորդակցության ոլորտի բարձրակարգ և մրցունակ մասնագետների: «Անգլերեն լեզու, իսպաներեն լեզու և հաղորդակցություն» կրթական ծրագրում ուսանելիս զարգանում են ուսանողների հաղորդակցական հմտությունները:
Առավելությունները
Կրթական ծրագրի որակյալ մասնագետների շնորհիվ ապահովվում է միջմշակութային, լրագրային, զբոսաշրջային, համացանցային, տեսալսողական և հաղորդակցության այլ ոլորտներում գործածվող անգլերենի և իսպաներենի հենքային գիտելիքների ուսուցումը, որը հնարավորություն է ընձեռում երկլեզու լայն գործունեություն ծավալելու աշխատաշուկայում։
Կարիերայի հնարավորությունները
Կրթական ծրագրի շրջանավարտներն իրենց մասնագիտությամբ կարող են աշխատել հետևյալ պետական և ոչ պետական հաստատություններում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և այլ նախարարություններում, ՄԱԿ-ի գրասենյակում, դեսպանատներում, հյուպատոսություններում, միջազգային այլ կառույցներում, ՀՀ բանկերում, նոտարական գրասենյակներում, մասնավոր ընկերություններում, միջնակարգ ու մասնավոր ուսումնական հաստատություններում, գործարար և ինովացիոն տեխնոլոգիաների հաղորդակցության տարբեր ոլորտներում, տուրիստական կազմակերպություններում և այլն:
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն իրենց ուսումը շարունակելու ԵՊՀ, ինչպես նաև ուսումնական այլ հաստատությունների մագիստրատուրայում։