- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
- Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն
Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն
Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնը ձևավորվել է 2019 թ․ Միներալոգիայի, պետրոլոգիայի և երկրաքիմիայի, Պատմական և ռեգիոնալ երկրաբանության և Օգտակար հանածոների որոնման և հետախուզման ամբիոնների հիմքի վրա: Ամբիոնում դասավանդել և գիտական հետազոտություններ են կատարել հանրապետության ականավոր երկրաբաններ, որոնց թվում՝ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոսներ Ա. Հ. Գաբրիելյանը, Հ. Գ. Մաղաքյանը, Ռ. Տ. Ջրբաշյանը, Ս. Ս. Մկրտչյանը, ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան, պրոֆեսոր Հ. Հ. Սարգսյանը։
2019 թվականից Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի վարիչն է երկրաբանական գիտությունների թեկնածու Շահեն Խաչատրյանը։
Այսօր ամբիոնը շարունակում է պահպանել երկրաբանական գիտության կարևորագույն հիմնարար ուղղությունները, ինչպիսիք են` պետրոգրաֆիան, մետաղածնությունը, երկրատեկտոնիկան, օգտակար հանածոների որոնումը և հետախուզումը, երկրաքիմիան, ռեգիոնալ երկրաբանությունն ու հնէաբանությունը:
Կրթական ծրագրերի շրջանակում ուսուցման գործընթացը կազմակերպում են գիտաարտադրական և մանկավարժական փորձ ունեցող մասնագետները` կիրառելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաները:
Ամբիոնի ուշադրության կենտրոնում են հատկապես հանքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, ՀՀ ընդերքօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության ոլորտների օրենսդրական դաշտերի, մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի արդյունահանման ու վերամշակման թափոնների հետ կապված երկրաբնապահպանական խնդիրների քննարկումը և դրանց լուծմանն ուղղված միջոցառումների մշակումը: Այդ կապակցությամբ աշխատանքներ են տարվում նաև պոչամբարների մոդելավորման, որպես երկրորդային հումքի՝ օգտակար բաղադրիչների որակի ու քանակի գնահատման, դրանց տնտեսագիտական գնահատման և արդյունաբերական նշանակության պարզաբանման ուղղությամբ:
Մասնագիտական առարկաներն ընդգրկում և լուսաբանում են օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ողջ գործընթացը՝ հետազոտվող տարածքի երկրաբանական հանույթից ու քարտեզագրումից մինչև հանքավայրերի երկրաբանական-տնտեսագիտական գնահատումը:
Ամբիոնն իրականացնում է «Երկրաբանություն» բակալավրիատական և «ՕՀՀ երկրաբանություն և հետախուզում» մագիստրոսական կրթական ծրագրերը։
Կոնտակտներ
Հեռ․՝ (+374 60) 710 438 (ներքին՝ 34-38)
Էլհասցե՝ sh_khach@ysu.am
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Ավագ լաբորանտ
Ավագ լաբորանտ
Ասիստենտ