Սերվիսի ամբիոն
ԵՊՀ-ում 2008 թվականից գործում է «Սերվիս» մասնագիտությունը, իսկ ամբիոնը բացվել է 2013 թ. դեկտեմբերին: Ամբիոնի բացումը դարձել էր հասարակական օբյեկտիվ պահանջ՝ պայմանավորված մասնագիտության նկատմամբ հետաքրքրության ավելացմամբ, «սերվիսային հասարակության ու պետության» ստեղծման հրամայականով:
2013 թվականից Սերվիսի ամբիոնի վարիչն է աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեյրան Սուվարյանը։
Ամբիոնում մշակվել և ներդրվել է ՀՀ-ում առաջին անգամ կիրառվող «Սերվիս» մասնագիտությամբ ամբողջական կրթական փաթեթ:
Շրջանավարտները բակալավրի կրթական ծրագիրն ավարտելուց հետո ստանում են «Սերվիս» մասնագիտության որակավորում (և՛ «Սերվիս», և՛ «Կայուն զբոսաշրջություն» մասնագիտացումների համար), իսկ մագիստրատուրայի կրթական ծրագիրն ավարտելուց հետո համապատասխանաբար ստանում են «Սերվիս» կամ «Զբոսաշրջություն» մասնագիտության որակավորում (ըստ ընտրած ծրագրի)։
Ամբիոնն իրականացնում է «Սերվիս» բակալավրիատական և«Սերվիս», «Կայուն զբոսաշրջություն» մագիստրոսական կրթական ծրագրերը առկա և հեռակա ձևաչափով։
Ամբիոնում աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ՝ աշխարհագրական, տնտեսագիտական, տեխնիկական գիտությունների թեկնածուներ, դոցենտներ և մեկ դոկտոր, պրոֆեսոր:
Ամբիոնին կից գործում է Սերվիսի լաբորատորիան և Փորձառական զբոսաշրջության կենտրոնը:
Գերմանիայի Վիլհեմհաֆենի, Մոսկվայի ԺՀՌՀ (РУДН) և Վառնայի համալսարանների հետ կնքված պայմանագրերի շրջանակում ԵՊՀ «Սերվիս» մասնագիտության բակալավրի շրջանավարտները մագիստրատուրա ընդունվելուց հետո կարող են ուսանել մեկ տարի նշված բուհերում, մեկ տարի՝ ԵՊՀ-ում և ստանալ երկու դիպլոմ։
Շրջանավարտների գերակշիռ մեծամասնությունն աշխատում է իր մասնագիտությամբ, հիմնականում կրթական, մշակութային, ֆինանսաբանկային, առողջապահական, սոցիալական, առևտրային և զբոսաշրջային ծառայությունների ոլորտներում:
Կոնտակտներ
Հեռ․՝ (+374 60) 710 454 (ներքին՝ 34-54)
Էլհասցե՝ s.suvaryan@ysu.am
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ, դոցենտ
Պրոֆեսոր
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Ավագ լաբորանտ
դասախոս/ժամավճարով
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Ասիստենտ
Ասիստենտ
Ասիստենտ